L’Oreal-ի նոր դեմքը Ռենատա Լիտվինովան է

Ռուս հայտնի դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան դարձել է L’Oreal Paris ընկերության նոր դեմքը:

Դերասանուհին արդեն մասնակցել է L’Oreal-ի Revitalift ապրանքանիշի գովազդային արշավին և մոտակա ամիսներին կգովազդի L’Oreal Paris-ի ևս մի քանի նորույթ: Ռենատայի խոսքով` «նման պատվավոր առաջարկը հեքիաթի է նման», իր կարիերայի սկզբում նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ երբևէ կդառնա համաշխարհային մեծության ընկերության դեմքը: Այս հանրահայտ բրենդի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Ռենատա Լիտվինովայի` որպես դերասանուհու, պրոդյուսերի և ռեժիսորի տաղանդը ոգեշնչման աղբյուր է իրենց ընկերության համար: «Ռենատան ֆիզիկական և հոգևոր գեղեցկության մարմնավորում է», – ասել են նրանք: