44 օր հանրությանը ստերով կերակրելը երկիրը կանգնեցրել է ճգնաժամի առաջ․ Մովսես Հակոբյան

44 օր շարունակ հանրությանը ստերով կերակրելը երկիրը կանգնեցրել է ճգնաժամի առաջ․ այսօր հրավիրված ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

«ԶՈՒ-ում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, բայց այնտեղ կա չափանիշ՝ սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը։ Մերը գերազանցել է 100 տոկոսը, որը ընկալելի չէ։ Ինֆորմացիան պիտի տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը ու դեզինֆորմացիա, որը հակառակորին կշեղի իր գործողություններից։ Մի մասը գրում է, որ հաղթում էինք, պատերազմը կանգնեցրին և այլն, մյուս մասը՝ հակառակը»,- ասաց նա։

Հակոբյանը հայտարարեց, թե Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ վտանգված։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել