Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք․ մահացել է 30 մարդ

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 667 նոր դեպք, 2 366 մարդ առողջացել է: Մահացել է 30 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 792 է: Դրական է կատարված թեստերի 37․3 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 123 646
Առողջացածներ – 90 754
Փաստացի բուժվողներ -30 504
Ընդհանուր թեստեր – 480 445
Մահվան ելքեր – 1 900

Մեկնաբանել