Կանցկացվի ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապրիլի 13-ին կանցկացվի «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար.  Հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում:  Կազմակերպիչներն են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերությունը:

Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ  կառավարության  աշխատակազմի Ազգային  փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, «Հազարաշեն»  ՀԿ-ի նախագահ  Հրանուշ  Խառատյանը, ծրագրում  ներգրավված  համայնքների ներկայացուցիչներ: Հրավիրված են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ,  տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, դեսպանություններ: