Կանցկացվի ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապրիլի 13-ին կանցկացվի «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում: Կազմակերպիչներն են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերությունը:

Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ Հրանուշ Խառատյանը, ծրագրում ներգրավված համայնքների ներկայացուցիչներ: Հրավիրված են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, դեսպանություններ:

Մեկնաբանել