Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

Զարուհի Բաթոյանը նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն պաշտոնին նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյան

Կրթություն

2000 – 2006 թթ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոսի կոչում` ֆինանսիստ-տնտեսագետ մասնագիտությամբ
2006 – 2009 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու
2008 թ. -«Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացներ, Ռուսաստանի ժողավրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա

Աշխատանքային փորձ

2004 – 2008 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008 – 2010 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008 – 2013 թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013 թ.-ից մինչ այժմ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ

ՈՒնի բանկի գործադիր տնօրենի որակավորում:

2008 թ.-ից դասավանվում է Երևանի պետական համալսարանում։