Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը վաղը կայցելի Հայաստան. այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատվիրակության կազմում են լինելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Երևան այցից հետո պատվիրակությունը կմեկնի Բաքու: