Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ. «Լուրեր»-ին ասել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին ու նաև քաղաքացիական անձանց:

Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ: