Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Հայաստանին է տրամադրել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ, որոնցով կպատվաստվեն մի քանի կամավորներ: ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին պատվաստումից 21 օր հետո:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձնեց իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին:

Ռուսաստանում արդեն սկսվել է պատվաստման գործընթացը:

Մեկնաբանել