ՌԴ զինվորականները մասնակցելու են Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը

Ռուսաստանցի զինվորականները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ռուսական Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները Երևան են տեղափոխել մասնագետների, տեխնիկա և զենք։ Ռուսաստանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղում իրականացնելու են տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծում։

Ռուսաստանից ժամանել է ավելի քան 100 մասնագետ, ռազմական և հատուկ տեխնիկայի 13 միավոր, այդ թվում՝ ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահամեքենաներ և այլն։

Մեկնաբանել