Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր գործարարների․ այս մասին հաղորդում է վարչապետի կայքը։

Փաշինյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնմանն ուղղված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «ՍԻԼ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, «Սովրանո»-ի սեփականատեր Արման Սահակյանը, «Ալեքս հոլդինգ»-ի Սամվել Ալեքսանյանը, «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանն ու «Մենյու էյէմ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

«Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել