Բողոքի ակցիա` Stop ադրբեջանական փառատոնի դեմ

Այսօր նոր ուժով են շարունակվում Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման դեմ բողոքի ակցիաները, ընդ որում` շարժումը տեղափոխվել է նաև Երևան: 20-25 երիտասարդ Արամ Խաչատրյանի արձանի մոտ հավաքվելով` շարժվեցին դեպի ՀՀ մշակույթի նախարարություն, ուր ընթերցեցին բողոքի նամակ, որով կոչ են անում արգելել փառատոնի անցկացումը: Ճանապարհին երիտասարդները հայրենասիրական երգեր էին երգում` բարձրախոսով կոչ անելով. <<ոչ`  դավաճանությանը, ոչ` վանյանօղլուներին>>, և թռուցիկներ բաժանում անցորդներին: <<Երկու տարի փորձում էին այդ ազգադավ միջոցառումը կազմակերպել, հիմա վերջապես Գյումրիում պիտի հաջողեն>>,- վրդովմունքով ասաց մասնակիցներից մեկը` Անահիտ Առաքելյանը: Երիտասարդներն ասացին, որ դիմել են նաև կազմակերպիչներին, որոնք իրենց տգետ են անվանել: