Հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, 26 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք,  3 845 մարդ առողջացել է: Մահացել է 26 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 164 է: Դրական է կատարված թեստերի 41 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 127 522
Առողջացածներ – 98 944
Փաստացի բուժվողներ -26 069
Ընդհանուր թեստեր – 490 370
Մահվան ելքեր – 2 002
Մահվան ելքեր այլ պատճառով – 507