Երևանի ավագանու որոշմամբ բյուջեից 100 միլիոն դրամ կհատկացվի Ստեփանակերտին․ Մարության

Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»,- գրել է Մարությանը։

Մեկնաբանել