ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: 

Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերը: 

Քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր: