Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
Նա նշեց, որ Ղամբարյանը դիմում է ներկայացրել, սակայն այն դեռեւս չի հաստատվել։
Նոյեմբերի 24-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: