Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական․ այս մասին որոշումը ստորագրել է վարչապետը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Հարությունյանը 2018-ից ԿԳՄՍ նախարարն էր։ Նա օրերս ազատվեց պաշտոնից։

Մեկնաբանել