«Իմ քայլը» հիմնադրամը 512 մլն դրամ նվիրատվություն է փոխանցել զինծառայողների հիմնադրամին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հազար ՀՀ դրամ որպես նվիրատվություն փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն նոյեմբերի 20-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նույն նիստի որոշմամբ էլ հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, կանցնի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:

Մեկնաբանել