Տնտեսությունը անկում է ապրում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հոկտեմբեր ամսին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 8,1 տոկոսով, իսկ սեպտեմբերի համեմատ նվազել է 3 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից։ 

Առևտրի ու ծառայությունների շրջանառության ծավալը նվազել է 21 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ 3 տոկոսով։ 

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս նվազել է 19 տոկոսով, հատկապես խոսքը վերաբերում է ներմուծմանը (անկումը կազմել է 26 տոկոս): 

Միակ ոլորտը, որտեղ անկում չկա, իսկ աճը չնչին է՝ 0,3 տոկոս, շինարարությունն է։