Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման բանաձևին։

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- գրել է նա։

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։

Բանաձևը Կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։

Մեկնաբանել