Ռուս խաղաղապահներն ապահովել են Քելբաջարի շրջանի անցումը Ադրբեջանին․ ֆոտոշարք

Ռուս խաղաղապահներն ապահովել են Քելբաջարի շրջանի վերահսկողության անցումը Ադրբեջանին, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում եռակողմ համաձայնագրի պայմանների կատարման ժամանակ ապահովել են քաղաքացիական բնակչության անվտանգությունը և շրջանի կազմակերպված փոխանցումը:

Նոյեմբերի 25-ի ժամը 00։00-ից, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանի հանձնումն ադրբեջանական կողմին»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել