Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, որ հրաժարական էր ներկայացրել այդ պաշտոնից, նշանակվելու է Կոտայքի մարզպետ։
Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Մարզպետի պաշտոնը Կոտայքում թափուր էր մնացել՝ Ռոմանոս Պետրոսյանի՝ Շրջակա միջավայրի նախարար նշանակվելուց հետո։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի