Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք, առողջացել է 2 142 մարդ

Հայաստանում նոյեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք, առողջացել է 2 142 մարդ: Գրանցվել է մահվան 28 նոր դեպք: Բացասական թեստերի քանակը 2 598 է: Դրական է կատարված թեստերի 40,7 տոկոսը։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 130 870

Առողջացածներ – 103 055

Փաստացի բուժվողներ – 25 228

Ընդհանուր թեստեր – 498 951

Մահվան ելքեր – 2 068

Մահվան ելքեր այլ պատճառով – 519

«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել