«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը՝ օնլայն հարթակներում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020թ․ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։

Ինչպես ասված է հիմնադրամի հաղորդագրությունում, 23-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, ժամը 16։00-20։00 արևմտյան ափի ժամանակով (Հայաստանից՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 04:00-08:00):

«Հեռարձակումը հասանելի կլինի այս հարթակներում՝ Armeniafund.org կամ HayastanAllArmenianFund։

Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում։ Միացի՛ր համազգային շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա www.himnadram.org կամ www.armeniafund.org/donate կայքէջերում։

PayPal recipient: [email protected]

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք (+374) 96 86 95 96 կամ (+374) 96 86 95 88»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել