ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցիներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր

Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե 80 ադրբեջանցի զինվորական մուտք է գործել Վարդենիսի շրջանի Սոթքի ոսկու հանքի տարածք։

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է ՊՆ-ն։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է ոսկու հանք մուտք գործելու լուրերն ու նշել, որ խնդիրը «դարպասի տեղադրման վայրի հետ է կապված»։

Նոյեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր և տեղեկություններ են տարածվել՝ պնդելով, որ Ադրբեջանի զինուժը մուտք է գործել Սոթքի ոսկու հանք։

Մեկնաբանել