Գեղեցիկ կանայք մնում են առանց աշխատանքի

Իսրայելցի գիտնականների կարծիքով` աշխատանքի դիմելիս պետք է խուսափել ինքնակենսագրությանը նկար կցելուց. բազմաթիվ կին ղեկավարներ, վախենալով մրցակցությունից, աշխատանքի չեն վերցնում բարետես կանանց:

«Աշխատանք փնտրող կնոջ գեղեցկությունը կարող է նրա դեմ դուրս գալ», – կարծում են գիտնականներ Բրեդլի Ռաֆլը և Զեև Շտուդիները:

Մինչդեռ  այս «խտրականությունը» չի տարածվում համակրելի տղամարդկանց վրա: Ընդհակառակը, եթե դիմորդը «նման է Ադոնիսին», նա աշխատանք գտնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «սովորական» արտաքինով մեկը:

Անցկացված փորձի արդյունքում պարզվել է, որ պակաս համակրելի տղամարդիկ ավելի շատ մերժում են ստացել, քան համակրելիները: Իսկ ահա կանանց դեպքում այս օրենքը չի գործում. որքան ավելի գեղեցիկ է կինը, այնքան ավելի հաճախ է մերժում ստանում աշխատանքի դիմելիս: Գիտնականների պնդմամբ`այս հարցում վճռորոշ դեր է խաղում կադրերի բաժնի աշխատակցի սեռը: