ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։
«Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը»,- գրել է Փաշինյանը։
Սոթքի հանքավայրի կեսը անցնում է Ադրբեջանին, կեսը՝ մնում հայկական կողմին