Հաստատվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք, 22 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք, առողջացել է 2 094 մարդ: Գրանցվել է մահվան 22 նոր դեպք: Բացասական թեստերի քանակը 2 180 է: Դրական է կատարված թեստերի 40 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 132 346
Առողջացածներ – 105 149
Փաստացի բուժվողներ -24 580
Ընդհանուր թեստեր – 502 607
Մահվան ելքեր – 2090
Մահվան ելքեր այլ պատճառով – 527