«Տրոյկա դիալոգ»-ը կդառնա Sberbank Investment Banking

««Տրոյկա դիալոգ» ԲԲԸ-ն կկոչվի Sberbank Investment Banking։ Որոշումն ընդունված է, այժմ հերթը իրավաբանական գործընթացներինն է՝ կապված ընկերության անվանափոխության հետ»,- նշել է Դոնսկիխը։ Նոր անվան գրանցման հայտն արդեն ներկայացված է։

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին «Սբերբանկ»-ն ու «Տրոյկա»-ն փակել են միավորման գործարքը, որի արդյունքում վերջինիս կազմում ձևավորվել է երկու նոր բիզնես բլոկ՝ կորպորատիվ ներդրումային բանկ (CIB) և կարողությունների կառավարման ստորաբաժանում (wealth management)։ «Տրոյկա»-ի բաժնետոմսերի 100-տոկոսանոց փաթեթի դիմաց «Սբերբանկ»-ն առաջին տրանշով վճարել է $1 մլրդ, երկրորդ տրանշի ծավալը կորոշվի առաջիկա երեք տարում: Նշենք, որ CIB-ի համանախագահների թվում է «Տրոյկա դիալոգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։

2011թ. «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի ֆինանսական գործարքներն ապահովել են ավելի քան $706 մլն-ի (22 մլրդ ռուբլի) ընդհանուր եկամուտ, որում ներդրումային բանկային ծառայությունների մասնաբաժինը $110 մլն (3,4 մլրդ ռուբլի) է կազմել։ Ընթացիկ տարում ընկերություններն ակնկալում են ավելի քան $1 մլրդ-ի եկամուտ՝ չնայած շուկայական ոչ այնքան բարենպաստ պայմաններին։

Հիշեցնենք, որ «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի բաժնետերերը վերջինիս բաժնետոմսերի 100-տոկոսանոց փաթեթի ձեռքբերման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիրը ստորագրել էին 2011թ. մայիսի 25-ին։

Մեկնաբանել