Ադրբեջանը մոտեցավ Սյունիքին. Գորիս-Կապան-Ծավ ճանապարհը

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Վարդենիսից մինչև Մեղրի: Եթե մինչև սեպտեմբերի 27-ը Ջերմուկից, Կապանից կամ Դավիթ Բեկ գյուղից առաջնագիծը հեռու էր 100-120 կիլոմետր, ապա այսօր այն դարձել է մի քանի կիլոմետր: Խորհրդային տարիներին Գորիս-Կապան-Ծավ ավտոմայրուղին տասնյակ կիլոմետրերով անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ ուղղակի մտնում Ադրբեջանի տարածք և դուրս գալիս:

Այսօր, երբ Ադրբեջանը գրեթե վերականգնել է նախկին Կուբաթլուի և Զանգելանի շրջանները և մոտեցել Սյունիքին, ինչպե՞ս է ապահովվելու այս ճանապարհների անվտանգությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը անցել են Ծավ – Սրաշեն-Կապան – Դավիթ Բեկ – Շուռնուխ – Որոտան – Գորիս ճանապարհը, կանգառներ ունեցել Սրաշենում, Կապանում, Դավիթ Բեկում և Որոտանում, զրուցել մարդկանց հետ:

Մեկնաբանել