Գտնվել է Փոլ Սեզանի կորած կտավը

Սերբիայում գտնվել է ֆրանսիացի նկարիչ Փոլ Սեզանի վրձնած «Կարմիր բաճկոնակով տղան» նկարը, որի արժեքը $10 մլն է:

Սեզանի այս աշխատանքը 2008թ. գողացվել էր Ցյուրիխի թանգարանից Էդգար Դեգայի, Վինսենթ վան Գոգի և Կլոդ Մոնեի նկարների հետ միասին: Պահպանվել են հանցագործության տեսագրությունները, որոնցում երևում են դիմակավոր մարդիկ: Գողոնի ընդհանուր արժեքը կազմել է €112 մլն, և այս առումով սա Շվեյցարիայի պատմության մեջ աննախադեպ կողոպուտ է:

Ուշագրավ է, որ 2008թ. շվեյցարական պատկերասրահները երեք անգամ ենթարկվել են կողոպտիչների հարձակումներին: Արդյունքում` մինչ օրս անհետ կորած են ավելի քան 180 մլն ֆրանկ արժողությամբ աշխատանքներ: Շվեյցարիայի դատախազության աշխատակիցները համոզված են, որ բոլոր այս հանցագործությունների հետևում կանգնած է միևնույն հանցխումբը:

Մեկնաբանել