Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման աշխատանքները մինչև ձմռան սկիզբը:
ՌԴ ԱԻՆ-ը նաև քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը։
«Դա թույլ կտա ժամանակը տնտեսել բեռների փոխանցման համար և, արդյունքում, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ: