Հաստատվել է կորոնավիրուսի 1 248 նոր դեպք

Նոյեմբերի 27-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 358 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 248 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների 37․1 %-ը վարակված է եղել կորոնավիրուսով: Թվային տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ ունենք 1 330 առողջացած և 31 մահվան դեպք:

«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է։

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133 594 դեպք, որոնցից 106 479-ն` առողջացած, 2 121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505 965 թեստավորում»,- ասված է հաղորդագրության մեջ: