Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Մոսկվա

Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ։ Նշվում է նաև, որ նախագահը կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: