ՏՀԶԿ․ զարգացած երկրների պետպարտքի նպատակային ցուցանիշը՝ ՀՆԱ 50%

Պետպարտքի ՀՆԱ-ի 50% նպատակային ցուցանիշին հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի այն պետք է երկարաժամկետ խնդիր սահմանել, նշում են կազմակերպության փորձագետները՝ ընդգծելով, որ այս պահին զարգացած որոշ երկրների պետպարտքի մակարդակը գերազանցում ՀՆԱ-ի 100%-ը։

«Զարգացած պետությունները պետք է նվազեցնեն իրենց պետպարտքի մակարդակը մինչև ՀՆԱ-ի 50%-ը կամ այս սահմանից ավելի ցածր՝ ստեղծելու համար «կայունության որոշակի պաշար»՝ հնարավոր ցնցումների դեպքի համար»,- ասված է զեկույցում։

Կազմակերպության կանխատեսմամբ՝ զարգացած երկրների շարքում պետպարտքի կրճատումը հատկապես բարդ կլինի Ճապոնիայի համար։ Ներկայում նրա համապատասխան ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ-ի 200%-ը։ Պետպարտքի մակարդակի կրճատման համար, Տոկիոյից բացի, հսկայական ջանքեր կպահանջվեն նաև Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և Լյուքսեմբուրգից, համոզված են ՏՀԶԿ-ի փորձագետները։

Մեկնաբանել