Պաշտպանության նախարարությունը հրապարակել է պատերազմի ընթացքում զոհված ավելի քան 1 500 զինծառայողի անուն։ Նրանցից շատերն ամփոփված են Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Եռաբլուր. հավերժի ճամփան
-
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է Ապրիլ 13, 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
-
Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի հետաքննող լրագրող Ապրիլ 13, 2021
2017-ին Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի հետաքննող լրագրող Մուխթարլին բացահայտումներ է անում Թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ ցույցերը շարունակվում են Վրաստանի խորհրդարանում դռնփակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է օրինականացնել մարիխուանան
-
«Իմ քայլը» տապալեց ՀԾԿՀ անդամի Ապրիլ 13, 2021
Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը։ Բունիաթյանի հետ հարցուպատասխանից ակնհայտ դարձավ, որ իշխող խմբակցությունը հակված չէ կողմ քվեարկելու վերջինիս թեկնածությանը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 52 պատգամավոր։ Բունիաթյանի թեկնածությանը կողմ էր արտահայտվել 13-ը, դեմ՝ 36-ը։ 3 քվեաթերթիկ եղել է անվավեր։
-
Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ Մարդու Ապրիլ 13, 2021
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, որով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվում են։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։ Վճիռը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության առաջարկով դեկտեմբերի 29-ին դադարեցվել էին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: «Իմ քայլի» նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Նաիրա Զոհրաբյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն […]
-
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի պատճառով դատարան Ապրիլ 13, 2021
Ապրիլի 13-ին առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերսկսվեց կաշառքի գործը, որով անցնում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, Քոչարյանը, սակայն, դատարան չէր եկել։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ ելնելով իր մոտ առկա ախտանշաններից։ Ըստ Ալումյանի՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով մեկուսացել է։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր 2020-ի հոկտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ նա պետք է մեկներ Մոսկվա և հանձնել էր […]
-
Ումից է կախված Ղարաբաղի խնդրի Ապրիլ 13, 2021
2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամի (CRRC) 2020-ի օգոստոսին իրականացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների միայն մեկ երրորդն էր (33 տոկոս) հնարավոր համարում կարգավորման նման տարբերակ։ Հարցումն իրականացվել է Սիվիլիթաս հիմնադրամի պատվերով։
-
«Դիակապտության տարրերով «ցուցադրությամբ» Ադրբեջանը ամրագրում Ապրիլ 13, 2021
Բաքվում ռազմական ավարների «պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու […]