Թուրքական ապրանքների ներմուծումը կարգելվի․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է, իր խոսքով, «հրաշալի բիզնես հնարավորություններ»։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել այստեղ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով»։