«Տոնական ուսապարկեր Արցախի համար»․ Քիմ Քարդաշյանի նոր նախաձեռնությունը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ի աջակցություն Արցախի։ Նա կոչ է արել միանալ «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը կյանքի են կոչել Կալիֆոռնիայի և Բերքլիի համալսարանները։

«Նախաձեռնությունը նպատակ ունի ուրախություն պարգևել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Փաթեթավորեք երեխայի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև նամակով», – գրել է հեռուստաաստղն իր ֆեյսբուքյան էջում։

***

«Թաքնված ճանապարհ» բարեգործական կազմակերպությունը 2011-ին հիմնել է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարանի Նանոր Բալաբանյանը։ Նախաձեռնության նպատակը Հայաստանի հեռավոր գյուղերի աշակերտների համար կրթական և առաջնորդության հնարավորությունների ընձեռումն է՝ տարեկան ուսումնական ճամբարների, կրթաթոշակների և զարգացման նախագծերի միջոցով։

Մեկնաբանել