Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած ռումբերի ականազերծում է լինելու

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: Արցախի ԱԻ պետական ծառայությունը խնդրում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

«Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։