Առաջին և երկրորդ նախագահների խոսնակներն արձագանքել են վարչապետի վերջին գրառումներին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ և այսօր արած գրառումներին պատերազմի օրերի մասին, որոնցում անդրադարձ կար նաև Տեր-Պետրոսյանին։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- Ֆեյսբուքում գրել է Արման Մուսինյանը: 

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի…

Posted by Arman Musinyan on Monday, November 30, 2020

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս արձագանքել է Փաշինյանի գրառումներին։

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։ Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,- գրել է Սողոմոնյանը։

Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն…

Posted by Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan on Sunday, November 29, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի և երկուշաբթի մի քանի գրառումներ է արել՝ մանրամասնելով պատերազմի ժամանակ տեղի ունեցած ոչ հրապարակային քննարկումների մասին, որոնցում ներգրավված են եղել նաև առաջին և երկրորդ նախագահները։  

Տե՛ս՝ Ինչու Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանի գրառումը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմը կանգնեցնելու բանակցությունների մանրամասներ

Ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ․ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը

Լուսանկարը՝ արխիվից