Երևանից Ստեփանակերտ մեկ օրում 1 700 արցախցի է վերադարձել, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերի 29-ին ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռազմական ոստիկանությունը ուղեկցել են Հայաստանից Ստեփանակերտ եկող ավտոբուսների հերթական շարասյունը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Արցախ է վերադարձել, ընդհանուր առմամբ, ավելի քան 23 հազար փախստական։
Ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։