Արաքսի առափնյա տարածքները զերծ կմնան գարնանային ողողումից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել է մոտ 348 մլն դրամ։

Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։

Կառավարության որոշմամբ` նախատեսված աշխատանքների իրականացմամբ կամրացվի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում և Սյունիքի մարզում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում` նույնպես, ինչպես նաև կկառուցվի նոր կամուրջ։ Այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։

Մեկնաբանել