Բերձորի մարդիկ․ մնա՞լ, թե՞ գնալ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայանգրով՝ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի (Լաչինի) շրջանը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ տարբեր վարկածներ կային, քանի որ այն Արցախը Հայաստանին կապող միջանցքն է։ Մինչև հիմա քաղաքացիները քաղաքը լքելու հրահանգ չեն ստացել։ ՍիվիլՆեթի թիմը զրուցել է մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ տրամադրություն է այնտեղ։