Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։