Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով. համայնքապետ

ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ այս մասին, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, հայտարարել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը տեղի է ունենում «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։