Ադրբեջանական զորքերը մտել են Լաչինի շրջան․ այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Լաչինը երեք շրջաններից վերջինն է, որը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է անցներ Բաքվին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ապահովում է Լաչինի միջանցքով քաղաքացիների և ավտոտրանսպորտի անցման անվտանգությունը։
Հաղորդվում է, որ ռուսաստանյան զորակազմը շուրջօրյա մշտադիտարկում է իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։