Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք

Նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 2 490 թեստ, որից հաստատվել է հիվանդության 843 նոր դեպք, այսինքն՝ դրական է թեստերի 33,8 տոկոսը։ 

Գրանցվել է 1 923 առողջացած և 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135 967 դեպք, որոնցից 110 365-ը՝ առողջացած, 2 193-ը՝ մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512 617 թեստավորում: