Թաղավարդ․ կեսը՝ հայերին, կեսը՝ ադրբեջանցիներին

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում պատերազմի ընթացքում թեժ մարտեր են ընթացել։ Հակառակորդը Հադրութից հասնելով Մարտունու շրջանի սահմանամերձ գյուղերը՝ մտել է Թաղավարդ գյուղ և փորձել առաջ գնալ։ Գյուղացիները սկսել են պաշտպանել գյուղը, շուտով նրանց է միացել կանոնավոր բանակը։ Այսօր գյուղի մի մասը՝ Կալլեր Թաղավարդը, գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ, մյուս մասը՝ ադրբեջանական ուժերի։

Մեկնաբանել