Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ։ Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում: