Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ

ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանն այսուհետև Արցախում է ապրելու։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որը մանդատը վայր դնելուց հետո ապաակտիվացրել էր։

Արցախում նա արդեն հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանին, որը ողջունել է նրա՝ Արցախ տեղափոխվելու որոշումը։ ԱԺ նախկին պատգամավորը նշել է, որ պետք է հոկտեմբերին մեկներ արտերկիր՝ բուժվելու, սակայն պատերազմի հետևանքով այլ որոշում է կայացրել։

«Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք, պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը, սակայն, դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի», – գրել է Թանդիլյանը։